Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ՏՏ ոլորտում Հայաստանը շատ անելիք ունի. ԱԳ նախարար

    ՏՏ ոլորտում Հայաստանը շատ անելիք ունի. ԱԳ նախարար

    ՏՏ ոլորտում Հայաստանը շատ անելիք ունի. ԱԳ նախարար
    Ապրիլ 22, 2019 21:16 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ ապրիլի 22-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: Զոհրաբ Մնացականյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել է  «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներինն ու արտադրանքի մոդելներին: Նախարարին ուղեկցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

    Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ՏՏ ոլորտի զարգացումը հնարավորություն է ընձեռել առավել մեծ ուշադրություն կենտրոնացնելու հայրենական արտադրության վրա: Կարևորվել է ոլորտի դերը ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման և մեծ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման գործում:

    Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է, իսկ ինչ վերաբերում է ՏՏ ոլորոտին, ապա այստեղ Հայաստանը դեռ շատ ասելիք ունի:

    Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում հայկական արտադրանքը ներկայացնելու հնարավորությունների դիտարկման և նոր շուկաների բացահայտման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության խթանման անհրաժեշտությունը:

    Նախարարն այցելել է նաև Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարաններ, ինչպես նաև գրառում կատարել  պատվավոր հյուրերի հուշամատյանում:

    Նշենք, որ «Ինժեներական քաղաք»-ն ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսված են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top