Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կավելանան

    Վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կավելանան

    Վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կավելանան
    Մայիս 15, 2019 12:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանի  գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր ասաց, որ վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կավելանան, քանի որ համայնքի ղեկավարները լավ գիտեն՝ ինչպես կարգավորել հարցերը:

    Araratnews.am-ի հարցին՝ արդյոք վարչական շրջանի ղեկավարները կունենան այն լիազորությունները, որոնք ունեին 2000-ականներին, երբ անգամ հողահատկացումները անում էին վարչական շրջանների ղեկավարները եւ անօրինականություններ թույլ տալիս:

    Արթուր Մեսչյանը բացասական պատասխանեց՝ վարչական շրջանների ղեկավարներին հողահատկացումներ անել չի թույլատրվի: Նրանք կզբաղվեն այգիների խնամքով, կրպակների վարձակալության պայմանագրերի երկարացմամբ:

    Մեսչյանը վստահեցրեց՝ ապօրինի հողազավթումները, շինարարության ծավալները նվազել են:

    Ի դեպ, Մեսչյանը հորդորեց ավտոտնակների սեփականաշնորհման դիմումներ չգրել, քանի որ դրանք մերժվելու են:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top