Կիրակի , 18 Փետրվար 2018

    [wpbrzone id=11]
    Cloudy
    Home » Լուրեր » Վարչապետի հանձնարարականները նախարարներին

    Վարչապետի հանձնարարականները նախարարներին

    Հունվար 12, 2017 11:27 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    karen

    ՀՀ Կառավարությունը գումարել է այս տարվա առաջին նիստը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականները տվեց իր կաբինետի անդամներին:

    Կարապետյանի առաջին հանձնարարականն ուղղված էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, առողջապահության, գյուղատնտեսության եւ պաշտպանության նախարարներին: «Համատեղ ուսումնասիրել եւ 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծման, տեղական արտադրության վերաբերյալ ըստ առանձին ապրանքների: Մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող  է լինել շահավետ եւ մրցունակ ներմուծողների նկատմամբ»,- հանձնարարեց վարչապետը: Բացի այդ, Կարեն Կարապետյանը նշեց, թե  շուկայում մրցունակ ներմուծվող ապրանքների կարողությունները սահմանափակ են, իսկ տեղում նման ապրանքների արտադրություն չի կազմակերպվում:

    Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր պետական գույքի կառավարման վարչության պետին: «Երկամսյա ժամկետում առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, ինչպես նաեւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ քննարկումների արդյունքում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ եւ գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ` նպատակ ունենալով այս տարվա  կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժնի էական ավելացում»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

    [wpbrzone id=9]
    scroll to top