Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Իրավական » Վեճ․ մարմնական վնասվածքներ Մյասնիկյան պողոտայում

    Վեճ․ մարմնական վնասվածքներ Մյասնիկյան պողոտայում

    Օգոստոս 13, 2019 11:58 Իրավական, Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    Օգոստոսի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության բրիգադը Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկի շինհրապարակից կտրած-ծակած վերքերով 34-ամյա մի տղամարդու է հիվանդանոց տեղափոխել:

    Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք: Օպերատիվ խումբը հիվանդանոց մեկնեց, սակայն տուժողն ի վիճակի չէր հաղորդում տալու:

    Հետաքննություն իրականացնող մարմինն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում, նշված հասցեում վիճաբանության ժամանակ տուժողին շինարարական գործիքով վնասվածք է պատճառել Ջրվեժի 38-ամյա մի բնակիչ:

    Դեպքից ժամեր անց քրեական հետախույզները, ձեռք բերված տվյալներն իրացնելով, կասկածվողին Ջրվեժի Բանավան թաղամասում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին ոստիկանության Մարաշի բաժանմունք:

    Հանգամանքները պարզվում են:
    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
    Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top