Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

    Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

    Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
    Մայիս 20, 2019 20:13 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է իր հրաժարական տալու որոշման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

    «Ես գործադրի հերթական նիստից հետո որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին: Ես այս որոշումը կայացրել եմ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահն ուկրաինացիներին ուղղված ուղերձում նշել էր, որ կառավարությանը պետք է հրաժարական տա»,- Կիևում ճեպազրույցի ժամանակ ասել է Վլադիմիր Գրոյսմանը: Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքով չի ամաչում, թե ինչպես է կառավարությունն արձագանքել մարտահրավերներին:

    «Ես առաջարկեցի նախագահին, խորհրդարանին, որ մենք միասին ձևավորենք միասնական օրակարգ և արագ սկսենք որոշումներ կայացնել, սակայն նախագահն ընտրեց այլ ուղի»,-ասել է նա:

    Գրոյսմանը մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top