Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ուշադրություն դարձրե՞լ եք Իջևանի բողոքավորների վզների ոսկյա ժնջիլներին. Գալուստ Նանյան

    Ուշադրություն դարձրե՞լ եք Իջևանի բողոքավորների վզների ոսկյա ժնջիլներին. Գալուստ Նանյան

    Ուշադրություն դարձրե՞լ եք Իջևանի բողոքավորների վզների ոսկյա ժնջիլներին. Գալուստ Նանյան
    Հուլիս 18, 2019 13:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բնապահպանական տեղեկատվության վերլուծաբան Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    «Տարիներ առաջ երկու ընկերով որոշեցինք էքսկուրսիա անել Տավուշ- Լոռիախառն անտառներով։

    Առաջին օրը հանդիպեցինք փայտահատների, դե, իրենք այդպես խոստովանեցին, իսկ մենք չխոստովանեցինք, որ ես լրագրող եմ, ընկերս էլ՝ օպերատոր։

    Փայտահատները գոհ էին, ըստ նրանց՝ լավ փող է գալիս։ Նրանցից մեկը կես տարում տներն էր ռեմոնտ արել ու գլուխ գովելով պատմում էր, որ տան բակում այս պահին մոտ 100 խմ փայտ կա դարսած։ Մեկ ուրիշ փայտահատ էլ գլուխ գովելով, թե տեսնո՞ւմ ես էն մեքենան՝ ցույց տալով մոտ կանգնած 15-20 հազար դոլարանոց ջիփը, թե բա՝ մի քանի ամսում եմ առել, փայտ կտրել-ծախելով։

    Ինչ եմ ուզում ասել, որ նման եկամտից ում էլ զրկես, յուրաքանչյուրիս կոկորդը կկրծեին։

    Հ.Գ. Ուշադրություն դարձրե՞լ եք բողոքավորների վզների ոսկյա ժնջիլներին, ու ամեն մի ժնջլի արանքում հաստատ մի քանի հարյուր ծառի անեծք կա»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top