Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ՈՒԵՖԱ-ին քննադատել են ԵԼ եզրափակչին Մխիթարյանի մասնակցությունը չապահովելու համար

    ՈՒԵՖԱ-ին քննադատել են ԵԼ եզրափակչին Մխիթարյանի մասնակցությունը չապահովելու համար

    ՈՒԵՖԱ-ին քննադատել են ԵԼ եզրափակչին Մխիթարյանի մասնակցությունը չապահովելու համար
    Մայիս 23, 2019 13:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Իռլանդիայի արդարադատության և հավասարության հարցերով նախարար Չառլի Ֆլանագանն անդրադարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման համար Բաքու չմեկնելու շուրջ աղմուկին՝ այս համատեքստում քննադատելով ՈՒԵՖԱ-ին:

    Նախարարի համոզմամբ՝ ՈՒԵՖԱ-ն պետք է ապահովեր հայազգի մարզիկի մասնակցությունը Բաքվում «Չելսիի» դեմ կայանալիք վճռորոշ խաղում:

    «Շատ տխուր է, երբ սպորտն ու քաղաքականությունն իրար են բախվում: Հենրիխ Մխիթարյանը, մատնանշելով անվտանգության վերաբերյալ մտավախությունները, որոշել է Եվրոպայի լիգայի եզրափակչի համար Բաքու չմեկնել: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելի շատ բան անի վախերը մեղմելու և նման հանգամանքներում պաշտպանությունն ապահովելու համար»,-իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրել է նախարարը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top