Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ուզում է «մի ոտ շուտ բռնել» իշխանությունների վախը. «Հրապարակ»

    Ուզում է «մի ոտ շուտ բռնել» իշխանությունների վախը. «Հրապարակ»

    Ուզում է «մի ոտ շուտ բռնել» իշխանությունների վախը. «Հրապարակ»
    Հուլիս 18, 2019 8:40 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է.

    «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համագումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը: Բանն այն է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթացը հակաօրինական է։

    Եվ մեծ է հավանականությունը, որ Արցախի Գերագույն դատարանը, այսինքն՝ ՍԴ-ն, մերժի նախագիծը, ուստի Բաբայանը ցանկանում է մի ոտ շուտ բռնել իշխանությունների վախը, փողոցով պարտադրել սահմանադրական փոփոխությունները:

    Ի դեպ, նա արդեն թիմ է հավաքագրում, նախընտրական շտաբներ ձևավորում, շտաբի պետերին, օրինակ, 300-400 հազար դրամ աշխատավարձ են խոստացել վճարել: Տեղեկացանք նաև, որ ՊԲ նախկին հրամանատարին աջակցում են Ազատամարտիկների դաշինքից Ռազմիկ Պետրոսյանն ու Գագիկ Մելքոնյանը, որոնք վերջին ամիսներին հաճախ են լինում Արցախում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top