Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    12°
    Home » Բլոգ » Ոչինչ չեմ ուզում սրել և հակված եմ օգնելու.Հրանտ Բագրատյանի պատասխանը փոխվարչապետի գրասենյակին

    Ոչինչ չեմ ուզում սրել և հակված եմ օգնելու.Հրանտ Բագրատյանի պատասխանը փոխվարչապետի գրասենյակին

    Ոչինչ չեմ ուզում սրել և հակված եմ օգնելու.Հրանտ Բագրատյանի պատասխանը փոխվարչապետի գրասենյակին
    Սեպտեմբեր 12, 2018 16:57 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել  է  Araratnews.am-ի «Փոխվարչապետի գրասենյակի  պատասխանը Հրանտ Բագրատյանի» վերտառությամբ հոդվածին: Հոդվածում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը վերաբերում է Հայաստանի պետական այրերի բացակայությանը Մետաքսի ճանապարհին նվիրված տնտեսական ֆորումից:

    «Այսօր աչքիս ընկավ փոխվարչապետ Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանի պատասխանը Կրինացայում ՀՀ մասնակցության մասին իմ գրառմանը ներքևում (http://araratnews.am/phoxvarchapeti-grasenyaki-patasxaneh-…/)։ Գիտեք, ոչինչ չեմ ուզում սրել և հակված եմ հայրենի կառավարությանը օգնելու։ Բայց պ-ն Սիսեռյանի պատասխանի մեջ “անճշտություններ” կան։ Առաջին, նա նշում է, որ այդ ֆորումին ներկա են եղել Ռումինիայի էներգետիկ նախարարը և Պորտուգալիայի համալսարանի պրոռեկտորը։ Ստորև բերում եմ շուրջ 40 վարչապետների, փոխվարչապետների, պառլամենտների նախագահների ու նրանց տեղակալների, նախարարների և փկոոխնախարարների ցուցակը:

    Երկրորդ, ուշ են իմացել։ Իրականում իմացել են ճիշտ ժամանակին, ինչպես մյուսները։
    երրորդ, ծանրաբեռնված են եղել։ Սա պատճառաբանություն չէ։ Պարտավոր եք լինել։ եթե ծանրաբեռնված եք, ուրեմն պակաս կարևոր բաների վրա ժամանակ մի ծախսեք կամ էլ ավելացրեք կառավարության անդամների աշխատանքի արտադրողականությունը։
    Չորրորդ։ Փող չկար։ Խոսքը 800-900 դոլարի ծախսի մասին է։ եթե պետք էր, կարող էինք ՀՀ համար ձրի էլ անել։
    Ի վերջո, հանձնարարեիք Լեհաստանում մեր դեսպանին թող գար և պետության դիրքորոշումը հայտներ։
    Հինգերորդ։ Թող Բագրատյանը ներկայացներ։ Շնորհակալություն ինձ համար պատիվ է։ Բայց ես առանց ձեր ասելու էլ արել եմ։ Բոլորը շնորհակալ էին ներկայացված խորը վալուծության համար։ Բայց խնդիրն այն է, որ պետք է ներկայացնել պետության տեսակետն ու դիրքորոշումը»,- գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

     

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top