Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Ողբերգական վթար Արարատի մարզում. 36–ամյա վարորդը մահացել է

    Ողբերգական վթար Արարատի մարզում. 36–ամյա վարորդը մահացել է

    Ողբերգական վթար Արարատի մարզում. 36–ամյա վարորդը մահացել է
    Հուլիս 11, 2018 10:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

     Նախօրեին՝ հուլիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

    Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։20-ի սահմաններում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 36-ամյա Արմեն Առուշանյանն իր վարած ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ-Տափերական ավտոճանապարհի Գինեվետ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

    Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնություն են ցուցաբերել գյուղացիները, Արտաշատի հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

    Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top