Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ոստիկանապետը շարունակում է մնալ Տավուշի մարզում. նոր մանրամասներ Իջևանից

    Ոստիկանապետը շարունակում է մնալ Տավուշի մարզում. նոր մանրամասներ Իջևանից

    Ոստիկանապետը շարունակում է մնալ Տավուշի մարզում. նոր մանրամասներ Իջևանից
    Հուլիս 18, 2019 14:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այս պահին Տավուշի մարզում իրավիճակը համեմատաբար կայուն է, սակայն ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, հավելելով, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շարունակում է մնալ Տավուշի մարզում և ղեկավարել ոստիկանության ծառայողների գործողությունները:

    «Ոստիկանության պետն ու առանձին ստորաբաժանումների ղեկավարներ այս պահին շարունակում են մնալ Տավուշի մարզում և ղեկավարել ոստիկանական ուժերի գործողությունները»,- ասաց Ջանոյանը:

    Հարցին, թե որքան կմնան այնտեղ ոստիկանության ղեկավարները, Ջանոյանը հրաժարվեց պատասխանել:

    Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ մի խումբ անտառահատներ, ովքեր ցանկանում են անտառն ապօրինի հատել, հանդիպելով պետական ծառայողների դիմադրությանը, բողոքի ակցիա են իրականացրել, փակել են Երևան-Իջևան միջպետական ճանապարհը, բախում են հրահրել, որի հետևանքով 12 ոստիկան է վիրավորվել:

    Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top