Չորեքշաբթի , 22 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք

    Ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք

    Ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք
    Մայիս 15, 2019 17:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացան։ Դրանց հիման վրա բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց։

    Մայիսի 14-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկեցին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մեծ քանականությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկովի» ինքնաձիգը, տարբեր տեսակի մեկփողանի հրացանները, 3 նռնակը, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութերը, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտները, փամփուշտներով լիցքավորված պահունակները եւ այլ ռազմամթերն առգրավվեց ու փաթեթավորվեց՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու նպատակով։

    Տանտերը՝ 55-ամյա Գ. Բ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին ու ձերբակալվել։

    Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

    Քննությունը շարունակվում է։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top