Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ոստիկանության 6-րդ վարչության պետը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

    Ոստիկանության 6-րդ վարչության պետը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

    Ոստիկանության 6-րդ վարչության պետը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
    Օգոստոս 14, 2019 15:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Այվազյանին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արսեն Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման տեքստում։

    Նշենք, որ Արսեն Այվազյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետն էր, մինչ այդ զբաղեցնում էր Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top