Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ոստիկանության համակարգում սպասվում են լուրջ կրճատումներ և փոփոխություններ. «Փաստ»

    Ոստիկանության համակարգում սպասվում են լուրջ կրճատումներ և փոփոխություններ. «Փաստ»

    Ոստիկանության համակարգում սպասվում են լուրջ կրճատումներ և փոփոխություններ. «Փաստ»
    Հունիս 14, 2019 10:12 Լուրեր, Հասարակություն, Մամուլ A+ / A-

    «Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում: Նույն տեղեկությունների համաձայն, առաջիկայում կլինեն նաև մասնավորաբար որոշ մարզային վարչությունների պետերի և բաժնի պետերի փոփոխություններ:

    Մեր աղբյուրների պնդմամբ, ըստ էության, սա արվում է ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքն էլ ավելի բարձրացնելու և վստահությունը մեծացնելու համար:

    Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին:

    «Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում, ինչի մասին հավուր պատշաճի տեղեկացվում է: Կրճատումներ, օպտիմալացման ծրագրեր ևս իրականացվում են ոստիկանությունում: Ես գնահատական չեմ կարող տալ և ասել, թե դրանք կտրուկ են, շատ են կամ քիչ, բայց, այո, օպտիմալացման գործընթաց ոստիկանությունում մեկնարկել է և այս պահին ընթացքի մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ահարոնյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է լինելու»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top