Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Cloudy
    Home » Լուրեր » Ոստիկանությունը Լեոյի փողոցից ուղեկցում իրականացնելու համար բերման է ենթարկել 5 անձի

    Ոստիկանությունը Լեոյի փողոցից ուղեկցում իրականացնելու համար բերման է ենթարկել 5 անձի

    Ոստիկանությունը Լեոյի փողոցից ուղեկցում իրականացնելու համար բերման է ենթարկել 5 անձի
    Սեպտեմբեր 12, 2018 21:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Լեոյի փողոցից ուղեկցում կատարելու համար Prado մակնիշի ավտոմեքենայից բերման է ենթարկել 5 անձի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նրանցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, զենքերի օրինականությունը ստուգվում է:
    Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Լեոյի փողոցից բերման ենթարկված անձինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն են:  Ոստիկանությունից այս լուրը չհաստատեցին` կրկնելով, որ միայն կարող են ասել, որ ուղեկցում իրականացնելու համար բերման են ենթարկել 5 անձի:
    Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել:

    Նա ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին երկու ժամ ժամանակ տվեց` արված աշխատանքների մասին իրեն զեկուցելու համար:

     

     


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top