Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ով է նա. Արցախում տեղի կունենա լայն կոնսոլիդացիա մեկ թեկնածուի շուրջ. «Փաստ»

    Ով է նա. Արցախում տեղի կունենա լայն կոնսոլիդացիա մեկ թեկնածուի շուրջ. «Փաստ»

    Ով է նա. Արցախում տեղի կունենա լայն կոնսոլիդացիա մեկ թեկնածուի շուրջ. «Փաստ»
    Հուլիս 19, 2019 9:47 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Փաստ» թերթը գրում է.

    «Վերջին շրջանում Արցախի տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող հայտարարություններն ուրվագծում են, որ, ըստ էության, առաջիկայում հնարավոր է նախագահի թեկնածուներից մեկի շուրջ լայն կոնսոլիդացիա տեղի ունենա:

    Թե ով կլինի տվյալ թեկնածուն, դեռևս հստակեցված չէ, ուղղակի նշենք, որ «Փաստ» թերթի հավաստի տեղեկությունների համաձայն, համեմատաբար մեծ կուսակցությունները և ԱԺ-ում ներկայացված խմբակցություններն այդ հարցի շուրջ կոնսուլտացիաների նոր փուլ են սկսել:

    Ավելի վաղ մի քանի ուժեր հայտարարել էին, որ հանդես են գալու սեփական թեկնածուով, սակայն ընտրություններից 10 ամիս առաջ այլ հուն մտան:

    Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններին տեղի ունենա լայն համախմբում՝ մեկ թեկնածուի շուրջ: Մեր արցախյան աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուի անունը պարզ կլինի միայն աշնան վերջին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top