Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » editorial » Ով է Փոստանջյանի նախկին թիմակցի՝ քաղաքապետի նախընտրելի թեկնածուն

    Ով է Փոստանջյանի նախկին թիմակցի՝ քաղաքապետի նախընտրելի թեկնածուն

    Ով է Փոստանջյանի նախկին թիմակցի՝ քաղաքապետի նախընտրելի թեկնածուն
    Սեպտեմբեր 8, 2018 13:11 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երեկ գրել էինք, որ չի բացառվում՝  քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» (ԵԾ) կուսակցությունից դուրս եկողների թիվն ավելանա:

    Հիշեցնենք՝ մոտավորապես մեկ շաբաթ առաջ կուսակցությունից դուրս եկան 6 կուսակցական, այդ թվում՝ Մարինա Խաչատրյանը, վերջինս հայտնի դարձավ քաղաքապետարան կոյուղաջուր բերելով՝ բարձրաձայնելով նուբարաշենցիների խնդիրը:

    Կուսակցությունից դուրս գալուց հետո Մարինա Խաչատրյանն ասել էր՝ շարունակելու  է քաղաքական դաշտում ակտիվ լինել:

    Թե ի՛նչ ակտիվության մասին է խոսքը,  Araratnews.am-ը զրուցեց ԵԾ նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանի հետ:

    Տիկի՛ն Խաչատրյան, սեպտեմբերի 23-ին  կանցկացվեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: Ունե՞ք քաղաքապետի նախընտրելի թեկնածու:

    Ո՛չ, որովհետեւ ինձ համար նշանակություն չունի անձը: Ինձ համար նշանակություն ունեն թիմերը, նախընտրական ծրագրերը: Պետք է ծանոթանամ ծրագրերին եւ ըստ այդմ ընտրություն կատարեմ: Թիմը կարևոր է  աշխատելու համար:

    Որպես  քաղաքացի՝ սեպտեմբերի 23-ին, երբ երեւանցիներն ընտրելու են Երեւանի քաղաքապետ, ընտրատեղամաս գնալո՞ւ եք:

    Այո՛, իհարկե:

    Ասել էիք՝ քաղաքական դաշտում  ակտիվ եք լինելու: Այլ կուսակցության անդամակցելու առաջա՞րկ եք ստացել: 

    Այս պահին չեմ տեսնում կուսակցությանն անդամակցելու հնարավորություն: Համագործակցության մի քանի առաջարկներ ունեմ, դեռ մտածում եմ:

    Ո՞ր կուսակցություններից  եք առաջարկներ ստացել: 

    Կոռեկտ չեմ համարում այդ մարդկանց անունները հնչեցնելը:

    Տիկի՛ն Խաչատրյան, ի վերջո,  ինչո՞ւ դուրս եկաք  «Երկիր ծիրանիից»: Այդ ի՞նչ անարդարության ու ժողովրդավարական նորմերի խախտման մասին էիք խոսել:

    Փակագծեր բացելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Պնդում եմ, որ եղել է սկզբունքների, պատկերացումների տարբերություն: Ժողովրդավարության պատկերացումն իրենց մոտ այլ է, ինձ մոտ՝ այլ:

    Կուսակցությունից դուրս գալը  ԵԾ ղեկավար Զարուհի Փոստանջյանի հե՞տ էր կապված: 

    Ո՛չ, կապված է կուսակցության ծրագրերի, սկզբունքների հետ:

    Ինչպե՞ս արձագանքեց տիկին Փոստանջյանը, երբ իմացավ կուսակցությունից  հեռանալու  մասին:

    Չի արձագանքել: Արձագանքը ձեր միջոցով պետք է ստանամ:

    Երբ Դուք եւ մյուս 5 հոգին դուրս եկան կուսակցությունից, լուրեր տարածվեցին, թե  Զարուհի Փոստանջյանն ազատվում է իր կուսակցության  մեջ եղած «ականներից»:

    Դրանք սուտ լուրեր են: Այդ մարդիկ պարկեշտ, երիտասարդ անձնավորություններ են, որոնք պատրաստ են պայքարելու՝ հանուն հայրենիքի բարեկեցության:

    Կուսակցությունից դուրս գալն ինչպե՞ս կանդրադառնա Ձեր եւ Զարուհի Փոստանջյանի մարդկային հարաբերությունների  վրա:

    Չեմ կարծում, թե որեւէ քաղաքական գործընթաց պետք է ազդի մարդկային հարաբերությունների վրա: Ցանկացած քաղաքական հայացքով  մարդ ինձ համար առանձնացված է քաղաքական ոլորտից: Իմ վերաբերմունքում մարդկային առումով ոչինչ չի փոխվելու:

    Դուք կուսակցությունից դուրս եկաք ավագանու ընտրություններից առաջ: Գուցե ցուցակների հետ կապված խնդի՞ր է առաջացել: 

    Ես ցուցակից տեղյակ չեմ: Ո՛չ ցուցակները, ո՛չ ընտրությունները կապ չունեն: Կրկնում եմ՝ սկզբունքային խիստ տարբերություններ կային, որ դուրս եկա:

    Բայց դա եղավ հենց ավագանու ընտրություններից առաջ:  Երկար ժամանակ էիք  կուսակցությունում: Ինչո՞ւ այդ սկզբունքայնությունն ավելի վաղ չդրսեւորվեց:

    Ես կուսակցությունից դուրս գալու որոշումը կայացրել էի ավելի վաղ, սակայն երբ հայտարարեցին ընտրություններին մասնակցելու մասին, ստիպված էի որոշմանս մասին հայտնել:

     Հնարավո՞ր է, որ ինքներդ կուսակցություն հիմնեք: 

    Ժամանակը ցույց կտա: Ոչինչ չեմ բացառում: Ամեն դեպքում քաղաքականությունը չեմ թողնի, քաղաքականության մեջ շատ բան ունեմ անելու: Եթե ոչ ես, ապա՝ ո՞վ:

    Սոնա Դավթյան

    [wpbrzone id=9]
    scroll to top