Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Ովքե՞ր են ձայնագրել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը. ՔԿ-ը պարզում է

    Ովքե՞ր են ձայնագրել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը. ՔԿ-ը պարզում է

    Ովքե՞ր են ձայնագրել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը. ՔԿ-ը պարզում է
    Սեպտեմբեր 12, 2018 12:10 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին  տեղեկացնում են  Հայաստանի քննչական կոմիտեից։

    ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
    Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։
    [wpbrzone id=9]
    scroll to top