Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները. «Ժողովուրդ»

    Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները. «Ժողովուրդ»

    Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները. «Ժողովուրդ»
    Հուլիս 18, 2019 9:36 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

    «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակնություններ ունեն դառնալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

    Պոտենցիալ թեկնածուներից մեկը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է՝ Դավիթ Բալայանը:

    Իսկ մյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է, որը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է:

    Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նման ցանկություն չունի, իսկ Դավիթ Բալայանն էլ նշեց. «Ես հրաժարական կտամ, դա դատարան չէ, որ ես նախագահ լինեմ»»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top