Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում

    Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում

    Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում
    Հուլիս 20, 2019 11:04 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության կենտրոնի կողմից հրապարակված հանրային կարծիքի հարցումների արդյունքի համաձայն, Վրաստանի բնակչության մեծամասնության՝ 90 տոկոսի կարծիքով Վրաստանը ամենալավ հարաբերություններն ունի Ուկրաինայի հետ:

    Երկրորդ և երրորդ տեղը` 87 տոկոսով կիսում են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները:

    Չորրորդ տեղում է Թուրքիան՝ 72 տոկոսով, իսկ հինգերորդը Հայաստանը՝ 66 տոկոսով: Չինաստանի հետ հարաբերությունները լավ է գնահատում 58 տոկոսը, Ադրբեջանի հետ՝ 56, Իրանի հետ՝ 45 տոկոսը:

    Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հարցվածների 86 տոկոսը կարծում է, որ Վրաստանը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:

    IRI-ի պատվերով հանրային կարծիքի հետազոտությունը մայիսի 20-ից հունիսի 11-ը ներառյալ անցկացրել է IPM Research մարքեթինգային խորհրդատվական ընկերությունը: Վրաստանի մասշտաբով հարցում է անցկացվել 1500 քաղաքացու շրջանում:

    Aliq.ge


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top