Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 5 դատավորների հայտարարությունը

    Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 5 դատավորների հայտարարությունը

    Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 5 դատավորների հայտարարությունը
    Մայիս 23, 2019 16:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումների պատճառով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 5 դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ։

    «…Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական իշխանության մարմիններն իրենց գործառույթները պետք է իրացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների ու նաև հեղինակության նկատմամբ։

    Մինչդեռ Սահմանադրական դատարանի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019-ի և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորության իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում՝ բարձրագույն դատական ատյանի գործունեության հիմնական ուղղություն՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառույթային տարանջատման սկզբունքը։

    ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից ակնկալում է համարժեք արձագանք։

    Միաժամանակ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ինչպես նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է առաջին ատյանի դատարան, միջնորդում ենք քննարկել ինչպես սույն հայտարարությունում այնպես էլ դռնփակ դատական նիստում քննված Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքէջում տեղադրելու հարցը՝ հրապարակային դարձնելով Վճռաբեկ դատարանիկողմից արտահայտված իրավական դիրքորոշումները», – ասված է հայտարարության մեջ։

    Հայտարարության տակ ստորագրել են 5 դատավորներ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Սամվել Օհանյանը, Ելիզավետա Դանիելյանը, Համլետ Ասատրյանը և Արթուր Պողոսյանը։

    Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը չի ստորագրել հայտարարությունը։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top