Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկվել են ԹՎ-ից և ռադիոյից

    Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկվել են ԹՎ-ից և ռադիոյից

    Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկվել են ԹՎ-ից և ռադիոյից
    Ապրիլ 23, 2019 23:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:

    Ներկայում Գեղարքունիքի մարզի շուրջ 10-12 բնակավայրեր մասամբ կամ ամբողջությամբ զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից:

    Մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից վթարի վերացումը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը միջոցներ է ձեռնարկում դիզել-գեներատորի միջոցով հեռարձակման սարքավորումների էլեկտրասնուցումն ապահովելու ուղղությամբ:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top