Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է

    Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է

    Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
    Հունիս 26, 2019 15:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մոսկվայի Բասմանյան դատարանը չորեքշաբթի քննիչների միջնորդությամբ մեկ ամսով երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ժամկետը: Քրիստինան, Անգելինան և Մարիան ևս մեկ ամիս՝ մինչև հուլիսի 28-ը, կալանքի տակ կլինեն՝ զրկված լինելով որոշակի գործողությունների իրավունքից:

    Նախապես դատարանը երկարաձգել է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցի կիրառումը կրտսեր քրոջ՝ Մարիայի նկատմամբ, ապա նաև մյուս քույրերի համար: Քույրերին արգելված է տնից դուրս գալ երեկոյան ժամը 19։00-ից մինչև առավոտյան 07։00-ը, ինչպես նաև շփվել օտար մարդկանց հետ:

    Նշենք նաև, որ դատարանի դիմաց այսօր տեղի է ունեցել ակցիա՝ Խաչատուրյան քույրերին կալանավորելու պահանջով:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top