Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Արցախ » ԵԱՀԿ-ն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում է անցկացրել

    ԵԱՀԿ-ն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում է անցկացրել

    ԵԱՀԿ-ն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում է անցկացրել
    Սեպտեմբեր 12, 2018 13:11 Արցախ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի  սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

    Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

    Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ  ԳՆԱՆ դաշտային օգնական   Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)  և   ԳՆԱՆ  անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

    Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

    Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top