Կիրակի , 21 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ԵՄ-ն իրականացնելու է զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

    ԵՄ-ն իրականացնելու է զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

    ԵՄ-ն իրականացնելու է զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր
    Հունիս 16, 2019 19:31 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Եվրոպական միության կողմից առաջիկայում   Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո  արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք  մարզերը ՝  Շիրակ, Լոռի և Տավուշը։ Այս  մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք  կկարողանանք  սկսել այդ լայնածավալ ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 միլիոն եվրոյի  և հիմնականում միտված է զբոսաշրջության խթանմանը: Արդեն Շիրակի մարզպետի հետ քննարկումներ սկսել ենք, որպեսզի նրա կարծիքն էլ իմանանք, թե ինչպես լավագույնս կարող ենք ծախսել այդ գումարը: Կես միլիոն եվրո պահուստավորված  է  ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի մոտավորապես այս տարածքում՝  Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝  Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,-նշեց դեսպանը:

    Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top