Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Երեւանում քաղաքացին ընկել է ջրանցքը

    Երեւանում քաղաքացին ընկել է ջրանցքը

    Երեւանում քաղաքացին ընկել է ջրանցքը
    Հուլիս 14, 2019 14:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 13-ին ժամը 21:59-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը:

    Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով Ս.Ե.-ին (ծնված 1963 թ.) դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

    Ս.Ե.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top