Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում

    Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում

    Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում
    Հուլիս 18, 2019 13:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 118+300- կմ 129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊ ընկերության կողմից:

    Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

    Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top