Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը

    Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը

    Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը
    Մայիս 22, 2019 12:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Ազնավուրի երգերը:

    «Հայ մեծանուն շանսոնիեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում՝ ողջ օրվա ընթացքում հնչելու են նրա ստեղծագործությունները»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

    Նշենք, որ մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։

    Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top