Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Երևանում հայտնաբերվել է պոլիէթիլենով փաթաթված 25-ամյա աղջկա դի

    Երևանում հայտնաբերվել է պոլիէթիլենով փաթաթված 25-ամյա աղջկա դի

    Երևանում հայտնաբերվել է պոլիէթիլենով փաթաթված 25-ամյա աղջկա դի
    Հունիս 26, 2019 11:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել:

    Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին:

    Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր:

    Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի ինքնությունը:

    Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:

    Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են:
    Կատարվում է քննություն:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top