Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » editorial » Երևանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը «Թուրք Էմրեն» է

    Երևանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը «Թուրք Էմրեն» է

    Երևանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը «Թուրք Էմրեն» է
    Ապրիլ 21, 2019 15:28 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

    Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, ով ավելի շատ հայտնի է «Թուրք Էմրեն» մականվամբ:

    Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դանակահարվածները հայր ու որդի են:

    Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top