Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Cloudy
    Home » Լուրեր » Երևանում կայացել է տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցական մեխանիզմների վերաբերյալ աշխատաժողով

    Երևանում կայացել է տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցական մեխանիզմների վերաբերյալ աշխատաժողով

    Երևանում կայացել է տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցական  մեխանիզմների վերաբերյալ աշխատաժողով
    Սեպտեմբեր 12, 2018 16:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցական մեխանիզմների վերաբերյալ աշխատաժողովին։

    Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը, Հարավային
    Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի Ազգային ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն, Հայաստանի համայնքների միության նախագահ, ԵԽ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը։

    Աշխատաժողովը նվիրված է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցությունների մեխանիզմների և ձևաչափերի, ինչպես նաև խորհրդակցությունների ընթացքում տեղական իշխանությունների ասոցիացիաների դերի ու գործառույթների քննարկմանը:

    Աշխատաժողովը նպատակ ունի եվրոպական համապատասխան փորձի քննարկման արդյունքումերկխոսություն սկսել Հայաստանում առկա խորհրդակցական մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև հետագայում պաշտոնական ինստիտուցիոնալ խորհրդակցական մեխանիզմ(ներ)ի ներդրման վերաբերյալ՝ նկատի
    ունենալով Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 351 (2014թ.) հանձնարարականը, որն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը «ներպետական օրենսդրության մեջ նախատեսել պաշտոնական խորհրդակցական մեխանիզմ՝ երաշխավորելու, որ տեղական իշխանությունների և դրանց միությունների հետ պատշաճ կերպով և ճիշտ ժամանակին անցկացվում են խորհրդակցություններ՝ նրանց
    ուղղակիորեն վերաբերող հարցերով, և որ կենտրոնական կառավարության որոշումները հասանելի են տեղական ընտրված ներկայացուցիչներին ու նրանց միություններին, որոնք պետք է գործնականում դիտարկվեն որպես
    արտոնյալ և ակտիվ գործընկերներ»:

    1 Աշխատաժողովին ներկա են գտնվել ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, տեղական իշխանությունների և դրանց ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական իշխանությունների եվրոպական ասոցիացիաների ներկայացուցիչներ:
    Աշխատաժողովը կազմակերպվել է «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի շրջանականերում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top