Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » editorial » Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին

    Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին

    Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
    Ապրիլ 18, 2019 15:56 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։ Դիակի մոտ հայտնաբերվել է նաև 2 բջջային հեռախոս։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top