Շաբաթ , 20 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » editorial » Երեխան մահացել է հոր ծեծից

    Երեխան մահացել է հոր ծեծից

    Երեխան մահացել է հոր ծեծից
    Հուլիս 11, 2019 17:03 editorial, Իրավական, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Հայրը սպանել է իր երկու ամսական երեխային: Դեպքը տեղի է ունեցել Մերձմոսկովյան Բալաշիխայի Կուչինո միկրոշրջանում: Ինչպես հայտնում է galatv.am-ը, դաժան սպանություն է տեղի ունեցել այն պատճառով, որ երեխան չի ցանկացել ուտել:

    Աղբյուրը նշում է նաև, որ 18-ամյա մանկասպանը հարվածներ է հասցրել երեխային, ով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից օրեր անց մահացել է:

    Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները տվել են ախտորոշումը՝ ասֆիկսիա (շնչարգելում): Մի քանի օր անց երեխան մահացել է: Փորձաքննությամբ պարզվել է, որ փոքրիկը մահացել է գանգուղեղային վնասվածքի, գագաթային ոսկրի կոտրվածքի եւ գլխուղեղի թաղանթի արյունազեղման հետեւանքով:

    Իրավապահներն անմիջապես կասկածել են երեխայի հորը, քանի որ նրանք տանը երկուսով են եղել: Հայրը՝ Տիմոֆեյը, պատմել է, որ երեխան գերակտիվ է եղել, եւ գլխով հարվածել է մանկական մահճակալին: Սակայն իրավապահները, ուսումնասիրելով երիտասարդ հոր հեռախոսային գրառումները, բացահայտել են սարսափելի ճշմարտությունը:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

     

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top