Շաբաթ , 20 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Երեխայի սեռի պլանավորման 4 մեթոդ

    Երեխայի սեռի պլանավորման 4 մեթոդ

    Երեխայի սեռի պլանավորման 4 մեթոդ
    Հուլիս 11, 2019 12:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ամեն ընտանիք է երազում առողջ երեխա ունենալու մասին: Ու նրա սեռը նույնպես մտահոգում է ծնողներին: Երեխայի սեռի պլանավորման արդի միջոցները ցանկալի երաշխիքներ են տալիս:

    Երեխայի սեռի պլանավորումը` ըստ ծնողների արյան թարմացման

    Առաջին անգամ այդ մեթոդի մասին խոսեցին եվրոպացի բժիշկները: Նրանք նկատել էին, որ երեխայի սեռը կարելի է որոշել ծնողների արյան թարմացման փուլով: Տղամարդկանց մոտ արյունը թարմանում է 4, իսկ կանանց մոտ` յուրաքանչյուր 3 տարին մեկ: Յուրաքանչյուրի ծննդյան ամսաթվից հանվում է վերջին անգամ արյան թարմացման տարեթիվը` մինչև երեխայի սաղմնավորումը ու, եթե  մայրն ու հայրը նույն տարվա ծնունդ են, ապա այս դեպքում կարևորվում է նաև ծննդյան ամիսը: Ում արյունը բեղմնավորման պահին ավելի թարմ է, ապա այդ սեռի էլ երեխան է լինում: Օրինակ, եթե հոր արյունը թարմացել է մեկ տարի առաջ, իսկ մոր արյունը` ասենք 2, ապա ամենայն հավանականությամբ, երեխան տղա կլինի: Մոր արյունը կթարմանա մեկ տարուց ու այնժամ արդեն կարելի է աղջկա սպասել: Պետք է նշել, որ առողջական լուրջ խնդիրները (արյան փոխներարկում, տարած վիրահատություններ, հղիության  արհեստական ընդհատում ու նախկին հղիություններ) փոփոխություններ են մտցնում այս հաշվարկում: Այդ դեպքում արյան թարմացումը հաշվվում է վերջին դաշտանից հետո: Չնայած այս մեթոդը մեծ տարածում ունի երիտասարդ զույգերի շրջանում, միևնույն է, դրա երաշխիքը մեծ չէ:

    Ինքնազսպման մեթոդ

    Ինքնազսպման  ու ակտիվ սիրո մեթոդը հայտնի է նաև Չեսթերմեն-Ֆիլիպսի  ու  Ջ.Մ. Յանգի մեթոդ անվանումով: Ունի գիտական հիմնավորում , սակայն նույնպես ցանկալի արդյունքների երաշխիքներ չի տալիս: Տղամարդու սերմնահեղուկի մեջ տարբեր ԴՆԹ-ներով սպերմատոզոիդներ են լինում` արական և իգական: Ինքնազսպման ժամանակ տղամարդու օրգանիզմում որոշ փոփոխություններ են կատարվում, որոնք նպաստում են  Х-քրոմոսոմների արտադրման: Իգական  Х-սպերմատոզոիդներն ավելի ծանր են ու նվազ շարժունակ, քան Y-քրոմոսոմները (արական սպերմատոզոիդներ):

    Իգական քրոմոսոմով սպերմատոզոիդները  կենսունակ են ուհեշտոցում կարող են ապրել շուրջ 4 օր այն դեպքում, երբ արական շարժունակ սպերմատոզոիդներն իսկույն մեռնում են: Բեղմնավորումը կատարվում է ձվազատման ժամանակ: Պարզապես կինը պետք է կարողանա հստակեցնել ձվազատման ժամանակը, ինչը դժվար բան չէ: Կան պարզելու հասարակ միջոցներ: Աղջիկ բեղմնավորելու համար զույգը պետք է մի քանի օր սիրով չզբաղվի.հարմար է  ձվազատման 2-3-րդ օրը: Այնժամ հնարավոր բեղմնավորման ժամկետին կկարողանան  հասնել միայն իգական քրոմոսոմով դիմացկուն սպերմատոզոիդները: Իսկ տղայի բեղմնավորումը հավանական է ձվազատման առաջին իսկ օրը:

    Երեխայի սեռի պլանավորման սննդակարգը

    Ֆրանսիացիները հատուկ սննդակարգ են  հորինել, որի շնորհիվ կարելի է կանխորոշել ապագա երեխայի սեռը: Տղաների ծնողները պետք է օգտագործեն նատրիումի ու կալիումի  պարունակությամբ մթերքներ.միս, կարտոֆիլ, սունկ, բանան, իսկ  ովքեր նախապատվությունը  տալիս են իգական սեռի երեխային, պետք է օգտագործեն մագնեզիումով ու կալցիումով հարուստ մթերք. կաթնամթերք, ընկույզ, լոբի, վարունգ ևն:

    Նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշման մեթոդ

    Գիտական այս մեթոդը մեծ երաշխիքներ է տալիս, ծնողները կարող են ունենալ  նախընտրած սեռի երեխա: Չնայած նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշման մեթոդը(ՆԳԱՄ) մատչելի չէ, այդուհանդերձ, դրանից օգտվել ցանկացողների թիվը գնալով ավելանում է: Մեթոդի էությունը հետևյալն է. տղամարդու սերմնահեղուկը մշակվում է հատուկ սարքավորման միջոցով.սկզբում տարբեր ԴՆԹ-ներով սպերատոզոիդները տարբեր գույներով են ներկվում, ապա լազերով դրանք առանձնացվում են, իսկ հետո, ծնողների ցանկությամբ արական կամ էլ իգական սպերմատոզոիդները կնոջ արգանդի կամ էլ ձվաբբջի մեջ են տեղադրվում: Բեղմնավորում հաճախ միանգամից չի լինում:

    Երեխայի սեռի պլանավորումը նորմալ երևույթ է և այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ ամենակարևորն այդ երեխայի առողջությունն է: Երբեմն էլ երեխայի սեռից է կախված նրա առողջությունը: Գոյություն ունեն ժառանգական հիվանդություններ, որոնք փոխանցվում են միայն հայրական կամ էլ մայրական գծով: Այդ դեպքում  բնական գործընթացին միջամտությունն անհրաժեշտ է, իսկ մնացած բոլոր դեպքերում պետք է վստահել բնությանը ու սիրել սեփական երեխային անկախ նրա սեռից, քաշից, բոյից ու մյուս ցուցանիշներից:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top