Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Cloudy
    Home » Լուրեր » «Երկիր Ծիրանի»-ի քարոզարշավը շարունակվում է նաև երեկոյան

    «Երկիր Ծիրանի»-ի քարոզարշավը շարունակվում է նաև երեկոյան

    «Երկիր Ծիրանի»-ի քարոզարշավը շարունակվում է նաև երեկոյան
    Սեպտեմբեր 12, 2018 13:18 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Սեպտեմբերի 11-ի երեկոյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում ամփոփեց Էրեբունի վարչական շրջանում անցկացրած քարոզարշավը:

    Հանրապետության հրապարակում բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները բողոքեցին ոստիկանության աշխատակիցների կողմից հարուցվող խոչընդոտներից, ինչին Երևանի քաղաքապետի թեկնածուն հանգամանալից անդրադարձավ՝ շեշտելով, որ իր քաղաքապետ դառնալու պարագայում փողոցային առևտուրը թույլատրվելու է՝ հաշվի առնելով, որ դրանում ներգրաված է սոցիալապես անպաշտպան և կարիքավոր խավը: Անդրադարձ կատարվեց նաև հանիրավի դատապարտված անձանց խնդիրներին, ինչի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սերժ Սարգսյան վարչապետից ազատվելուց հետո ինքը հայտարարել է, որ մեր ժողովրդի առաջնահերթ գործը պետք է լինի հանիրավի ազատազրկված մեր քաղաքացիների ազատումը՝ շեշտելով, որ կալանավայրերում գտնվող շուրջ 5000 կալանավորների մեծամասնությանը կարելի է ազատ արձակել՝ նրանց փոխարինելով այն բարձրաստիճան պաշտոնյաներով, որոնք գործել են ի վնաս մեր ժողովրդի ու պետականության:

     

    Ամփոփումից հետո Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ շրջեց Երևանի կենտրոնական փողոցներով՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ-Ֆրանսիայի հրապարակ-Մոսկովյան փողոց-Կասկադ երթուղով: Ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ ողջունեցին և հաղթանակ մաղթեցին Զարուհի Փոստանջյանին սեպտեմբերի 23-ի ընտրություններում:

    Հանրապետության հրապարակում բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները բողոքեցին ոստիկանության աշխատակիցների կողմից հարուցվող խոչընդոտներից, ինչին Երևանի քաղաքապետի թեկնածուն հանգամանալից անդրադարձավ՝ շեշտելով, որ իր քաղաքապետ դառնալու պարագայում փողոցային առևտուրը թույլատրվելու է՝ հաշվի առնելով, որ դրանում ներգրաված է սոցիալապես անպաշտպան և կարիքավոր խավը: Անդրադարձ կատարվեց նաև հանիրավի դատապարտված անձանց խնդիրներին, ինչի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սերժ Սարգսյան վարչապետից ազատվելուց հետո ինքը հայտարարել է, որ մեր ժողովրդի առաջնահերթ գործը պետք է լինի հանիրավի ազատազրկված մեր քաղաքացիների ազատումը՝ շեշտելով, որ կալանավայրերում գտնվող շուրջ 5000 կալանավորների մեծամասնությանը կարելի է ազատ արձակել՝ նրանց փոխարինելով այն բարձրաստիճան պաշտոնյաներով, որոնք գործել են ի վնաս մեր ժողովրդի ու պետականության:

    Այնուհետև Զարուհի Փոստանջյանը մոտեցավ Կառավարության շենքի դիմաց հացադուլ անող ազատամարտիկներին, ովքեր պահանջում էին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, նրանց թալանած կարողությունների վերադարձը և այդ միջոցների ուղղումը բանակի համար  սպառազինության ձեռքբերմանը:

    Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ակտիվ և ամենօրյա քարոզարշավը շարունակվում է:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top