Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար Իսրայելի իշխանությունները ներողություն են խնդրել

    Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար Իսրայելի իշխանությունները ներողություն են խնդրել

    Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար Իսրայելի իշխանությունները ներողություն են խնդրել
    Հուլիս 18, 2019 17:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմի հայ պատրիարքարանի ներկայացուցիչներից հայ սեմինարիստի վրա ուղղափառ հրեաների հարձակման համար: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Հովնան Բաղդասարյանը։

    Հուլիսի 16-ին Երուսաղեմի հայ պատրիարքարան են այցելել Քնեսեթի ներկայացուցիչներ ռաբբի Դավիթ Ռոզենցը, ոստիկանության սպաներ և Հագի քաղաքի միջմշակութային կենտրոնի ղեկավար Ագմոն Շնիրը։

    «Յուլիսի 16-ին՝ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան այցելեցին և Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ հանդիպեցին Քնեսետի անդամ եւ Հին Երուսաղէմի Հրեական թաղամասի բնակիչ Իցխակ Փինդրուսը, ռաբբի Դաւիթ Ռոզէնը, Ոստիկանութեան սպաներ եւ Երուսաղէմի միջ-մշակութային կենտրոնի տնօրէն տիար Խագի Ագմոն Շնիրն ու իր քարտուղար Մերավ Ստեյնը:

    Հանդիպման ընթացքում նրանք նախ ներողութիւն խնդրեցին յունիս 8-ին ժառանգաւոր սաների վրայ կատարած հրեայ ծայրահեղականների յարձակման համար եւ քննարկեցին, թէ ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել` նման երեւոյթները ապագայում կանխելու համար»,- գրել է Հովնան Բաղդասարյանը:

    Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ հրեաների վրա հարձակվել են հենց հայերը (60 սեմինարիստ)։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր տեղի ունեցածի իրական հանգամանքները։

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top