Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում

    Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում

    Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում
    Հուլիս 18, 2019 11:28 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը»։ Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը և «ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»։

    Հարցին էլ՝ իսկ ինքն ինչպե՞ս է լուծումը պատկերացնում ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահը պատասխանեց․ «Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս: Մնացածը մեր հայտարարության մեջ կա»:

    Այլ հարցերի Թովմասյանը չպատասխանեց՝ նշելով, որ եթե գտնի, որ կա անհրաժեշտություն, հարցազրույց կտա։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top