Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք

    Ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք

    Ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք
    Հուլիս 22, 2019 11:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Շնորհավորելով ու ուղերձ հղելով շրջանավարտներին՝ վարչապետն ասաց, որ ուզում է խոսել խաղաղության խնդրի մասին:

    «Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է: Եվ խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն են, մեր բանակը: Բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն ու հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի, զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս, անկախ նրանից, ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորն ենք: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ծառայի այդ առաքելությանը»,- ասաց նա:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top