Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Եթե Արցախը չի կարողանում մասնակցել գործընթացին, դրա արդյունավետությունը լրջորեն տուժում է

    Եթե Արցախը չի կարողանում մասնակցել գործընթացին, դրա արդյունավետությունը լրջորեն տուժում է

    Եթե Արցախը չի կարողանում մասնակցել գործընթացին, դրա արդյունավետությունը լրջորեն տուժում է

    ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ եթե Արցախին հնարավորություն չի տրվում մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, ապա այդ գործընթացը լրջորեն տուժում է։

     Դիտարկմանը, թե Էլմար Մամեդյարովը մայիսի 14-ին  նորից պնդել է, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղան, որովհետև ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են, Զոհրաբ Մնացականյանն ասել է.

    «Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»։


    [wpbrzone id=9]
    scroll to top