Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Եթե բարեփոխումները ճիշտ անենք, 1-2 տարի անց կունենանք անկախ դատական համակարգ

    Եթե բարեփոխումները ճիշտ անենք, 1-2 տարի անց կունենանք անկախ դատական համակարգ

    Եթե բարեփոխումները ճիշտ անենք, 1-2 տարի անց կունենանք անկախ դատական համակարգ

    Եթե մենք սրանից հետո քաղենք համապատասխան դասեր, գործընթացները ճիշտ տանենք, 1-2 տարի անց կունենանք բարձր վստահություն ունեցող անկախ դատական համակարգ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե անկախ դատական համակարգ ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն ինչ ազդեցություն ունեցավ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

    «Մենք ձևավորեցինք մի դաշտ, որ միջազգային հանրությունը ունի մի ձեռքում մի հատ ճիպոտ, որով ասում է, թե՝ չեք պահել իշխանության ճյուղերի միջև հավասարությունը, մյուս ձեռքում ունի ուրիշ ճիպոտ և ասում է, որ մենք պատրաստ ենք բարեփոխումներին աջակցել և հնարավոր է այս երկրորդ ճիպոտը դառնա կոնֆետ: Եթե մենք բարեփոխումները ճիշտ անենք, կստանանք դրական արդյունքը, և մեր իմիջի վրա բացասական չի ազդի»,- ասաց նա:


    [wpbrzone id=9]
    scroll to top