Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    12°
    Home » Լուրեր » Եթե ֆեյսբուքյան որևէ խմբում վիճակն անկայուն է, չի նշանակում, որ Հայաստանում անկայուն վիճակ է

    Եթե ֆեյսբուքյան որևէ խմբում վիճակն անկայուն է, չի նշանակում, որ Հայաստանում անկայուն վիճակ է

    Եթե ֆեյսբուքյան որևէ խմբում վիճակն անկայուն է, չի նշանակում, որ Հայաստանում անկայուն վիճակ է
    Սեպտեմբեր 12, 2018 18:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տավուշում սահմանային իրավիճակի մասին: Բայց մինչև հարցը նա վարչապետտին խորհուրդ տվեց այդքան շատ հանրահավաքների չմասնակցել:

    Հարցը հետևյալն էր. «Այն պահին, երբ դուք բոցաշունչ ելույթ էիք ունենում, Բաղանիսը և Վազաշենը գնդակոծվում էին, ի՞նչ տեղեկություններ ունեք՝ ի՛նչ վիճակ է այնտեղ, որպես վարչապետ չե՞ք պատրաստվում այցելել Տավուշի մարզ»:

    Հարցին ի պատասխան վարչապետը պատասխանեց. «Հայաստանի զինված ուժերը օպերատիվ արձագանքել են այդ գյուղերի կրակոցներին և լռեցրել են կրակակետերը: Երկրորդ՝ ես արդեն եղել եմ սահմանամերձ Տավուշում, Բաղանիսում հանդիպում եմ ունեցել մարդկանց հետ և իհարկե կարևորում եմ սահմանամերձ գյուղերում ստեղծված իրավիճակը»:

    Ինչ վերաբերում է քաղաքական անկայունությանը, վարչապետը նշեց. «Դուք վերջին անգամ ե՞րբ եք եղել Երևանի և Հայաստանի փողոցներում: Եթե, ասենք, օրինակ՝ որևէ ֆեյսբուքյան խմբում անկայուն իրավիճակ է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում վիճակը անկայուն է: Ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանում լիովին կայուն քաղաքական իրավիճակ է»:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top