Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    16°
    Home » editorial » Եթե մի չամուսնացած աղջկա ասում են՝ պետք է պսակվես, պետք է ասի այո՞, եթե չգիտի ում հետ. Արմեն Աշոտյան

    Եթե մի չամուսնացած աղջկա ասում են՝ պետք է պսակվես, պետք է ասի այո՞, եթե չգիտի ում հետ. Արմեն Աշոտյան

    Եթե մի չամուսնացած աղջկա ասում են՝ պետք է պսակվես, պետք է ասի այո՞, եթե չգիտի ում հետ. Արմեն Աշոտյան
    Սեպտեմբեր 10, 2018 15:20 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԱԺ պատգամավոր, կարկառուն հանրապետական Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը «Մարդիկ սիրում են ինձ» սկզբունքով է շարժվում և փորձում է քանդել պետության հիմքերը:

    Այս մասին Աշոտյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում.

    «Մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը, սեփական քաղաքական շահերով թելադրել պետության ապագան՝ առնվազն անպատասխանատվություն է, եթե չասեմ, որ վտանգավոր»,- ասաց Աշոտյանը, Փաշինյանին համեմատելով մի քանի բռնապետների՝ Սալազաի, Մուսոլինիի, Ֆրանկոյի հետ:

    Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ուզում, որ սահմանադրական փոփոխություններ անցկացվեն, Աշոտյանը նման պատասխան տվեց. «Եթե մի գեղեցիկ, խելացի աղջիկ, որը դեռ ամուսնացած չէ, ասում են՝ դու պետք է պսակվես, ինքը ի՞նչ պետք է ասի՝ այո՞, եթե չգիտի ո՛ւմ հետ, ո՛վ է այդ մարդը: Օրինակը շատ կենցաղային էր, բայց շատ տիպիկ, որովհետև սահմանադրական փոփոխություններ կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ: Եթե սահմանադրական փոփոխությունները տալու են պետության զարգացման հնարավորություն, ապա խորհրդարանական հանրապետության մոդելից որևէ մեկը, անգամ գործող կառավարությունը իր հանրային ելույթներում չի հրաժարվել: Սահմանադրությունը փոխել վերարտադրվելու համար, կարծում եմ, բնորոշ է Ադրբեջանին, Թուրքմենստանին, այն երկրներին, որտեղ սահմանադրությունները փոխվում են վերարտադրության համար»:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top