Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Եվրոպայի չեմպիոն Բաչկովը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է

    Եվրոպայի չեմպիոն Բաչկովը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է

    Եվրոպայի չեմպիոն Բաչկովը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է
    Հունիս 26, 2019 23:32 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթել Եվրոպական խաղերում:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 64 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովը մրցեց և 5:0 հաշվով հաղթեց Հունաստանից Ալեքսանդրոս Ցանիկիդիսին: Գյումրեցի մարզիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով ամենաքիչը Եվրոպական խաղերի բրոնզե մեդալ:

    Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

    Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top