Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ժենյա մայրիկը պնդել է, որ Վիսոցկին դերասան դառնա (լուսանկար)

    Ժենյա մայրիկը պնդել է, որ Վիսոցկին դերասան դառնա (լուսանկար)

    Ժենյա մայրիկը պնդել  է, որ Վիսոցկին դերասան դառնա (լուսանկար)
    Մայիս 18, 2019 18:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-
    Վլադիմիր Վիսոցկին հոր երկրորդ կնոջը կոչում էր «Ժենյա մայրիկ», թեև նրա հարազատ  մայրը երբեք նրանից չէր հրաժարվել, իսկ Եվգենյա Ստեպանովնա Վիսոցկայա-Լիխալատովան (ծնունդով՝ Մարտիրոսովա) չէր  էլ փորձում զբաղեցնել ուրիշի տեղը:
    Պարզապես երկու տարին, որ ապագա բարդն անցկացրել է Գեմանիայում հոր և  խորթ մոր հետ, ընդմիշտ մնացել են նրա հիշողության մեջ որպես բացահայտումներով լի ուրախ շրջան: Հենց այդ ժամանակ պատանի Վոլոդյան սովորում է դաշնամուր նվագել, ու հենց «Ժենյա մայրիկն» է նրա մեջ սեր սերմանում գրքերի նկատմամբ:

    «Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին» կինոֆիլմից երգի բառերը, ինչպես միշտ, խորապես անձնական են ու ապրված ու հնչում են որպես յուրօրինակ երախտագիտություն.

    Եթե հայրական թրով ճամփա հատելով,

    Դու աղի արցունքները ականջիդ օղ ես արել,

    Եթե թեժ մարտում զգացել ես՝ ինչն ինչոց է,

    - Կնշանակի՝ մանկուց կարդացել ես պիտանի գրքեր:

    Հայուհի մայրն է դաստիարակել 20-րդ դարի  ամենասիրված  բարդերից և պոետներից մեկին՝ Բուլատ Օկուջավային: Աշխեն Ստեպանովնա Նալբանդյանը՝ նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանի ազգականը, Մոսկվայում ծնված  և այս քաղաքն ու նրա փողոցները գովերգած իր որդուն է փոխանցել հայոց արևի ջերմությունը և հոգու գեղեցկությունը: Հայկական և վրացական արյան վառ համադրությունը ծնունդ է տվել ճշմարիտ մոսկվացի մտավորականի, որը կիթառի նվագակցությամբ կամացուկ երգում էր երգեր, որոնք դարձան իր ժամանակի խորհրդանշանը:

    mda (5)

    Բուլատ Օկուջավայի մայրը՝ Աշխեն Ստեպանովնա Նալբանդյանը


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top