Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Դատական համակարգում խառնվել են իրար. Փորձում են գտնել հայտնի արտահոսքի աղբյուրը

    «Ժողովուրդ». Դատական համակարգում խառնվել են իրար. Փորձում են գտնել հայտնի արտահոսքի աղբյուրը

    «Ժողովուրդ». Դատական համակարգում խառնվել են իրար. Փորձում են գտնել հայտնի արտահոսքի աղբյուրը
    Մայիս 22, 2019 10:01 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, որը դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանին հայտնել է` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ու Վերաքննիչի եւս երկու դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը:

    Մեր տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անում ու բացատրություններ վերցնում դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկությունների հետ: Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե իրենց մոտից է այդ ինֆորմացիան դուրս եկել, եւ դատավորների դեմ «շառ են անում»:

    Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, սպասենք զարգացումների, սակայն ակնհայտ է այն, որ դատական համակարգում խառնված են իրար»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top