Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    16°
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Հարված ոչ թե իշխանությանը, այլ պետությանը

    «Ժողովուրդ». Հարված ոչ թե իշխանությանը, այլ պետությանը

    «Ժողովուրդ». Հարված ոչ թե իշխանությանը, այլ պետությանը
    Սեպտեմբեր 12, 2018 8:48 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

    «ԱՄՆ-ում 2001 թ. տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը փոթորկվեց հայաստանյան ներքաղաքական կյանքը: Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ-2018» զորավարժություններով` պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին: ՈՒ այլևս մեծ կարևորություն չունի երկու պետական պաշտոնյաների հեռախոսազրույցի բովանդակությունը:

    Ինքնին փաստը, որ գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերը, այդ գաղտնալսման ձայնագրությունը հայտնվել համացանցում, պարզապես խայտառակություն է:

    Տեղի ունեցածը լրջագույն հարված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, թիրախում հայտնվել են ՀՀ անվտանգության ապահովման հարցում ամենաառանցքային դեր ունեցող պաշտոնյաները: Եվ հետո, հայտնի չէ, թե հրապարակող անանուն կողմը էլ ինչ ձայնագրություններ ունի, ինչեր կարող է հրապարակել:

    ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Եւ հիմա գաղտնալսում իրականացրած անձանց օր առաջ բացահայտելը պարզապես հրամայական է, այլապես կարելի է բավական հեռուն գնացող, տխուր հետեւություններ անել: Մանավանդ, երբ այս ձայնագրությունը համացանցում տեղադրված էր դեռ սեպտեմբերի 5-ից, բայց այդ մասին իմացվեց, երբ լրատվամիջոցները հանկարծ պարզեցին ու գրեցին:

    Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե հակված չէ հավատալ, որ իրենց համակարգում դավաճաններ կան: Բայց չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցներում»:

     

    Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top