Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » editorial » «Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին կարտահանձնեն. ՌԴ իրավապահներն են ասել

    «Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին կարտահանձնեն. ՌԴ իրավապահներն են ասել

    «Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին կարտահանձնեն. ՌԴ իրավապահներն են ասել
    Մայիս 16, 2019 10:36 editorial, Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ քրեական գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանը, որին հետախուզում էր հայտարարվել, հայտնաբերվել է ՌԴ-ում ու ձերբակալվել: Պողոսյանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

    Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ իրավապահ մարմիններին բանավոր կերպով հայտնել են, որ ամենայն հավանականությամբ, նրան կարտահանձնեն:

    Բանն այն է, որ ուսումնասիրելով ՀՀ իրավապահ համակարգի միջնորդությունը՝ ռուս իրավապահներին արձանագրել են, որ նա քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ իրավական գործընթաց է ընթանում:

    Իսկ մինչ այդ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ-ում այս օրերին հարցաքննության են հրավիրում ԴԱՀԿ-ում Միհրան Պողոսյանի նախկին տեղակալներին, ԴԱՀԿ աշխատակիցներին եւ վերջիններիս կոնկրետ հարցեր ուղղում ԴԱՀԿ-ում ծախսված գումարների ծագումնաբանության եւ նպատակների մասին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top