Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանն ունի՞ ժողովրդի նախկին վստահությունը

    «Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանն ունի՞ ժողովրդի նախկին վստահությունը

    «Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանն ունի՞ ժողովրդի նախկին վստահությունը
    Սեպտեմբեր 11, 2018 10:47 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Երեւանի Ազնավուրի հրապարակից երեկ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ «Ժառանգության» ավագանու ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց` արդյոք նա ունի՞ ժողովրդի նախկին վստահությունը, ինչ 2013թ. էր, սա այն բանից հետո, երբ նա ասում էր, որ նախագահական ընտրությունները կեղծ են, եւ պատրաստվում է գնալ մինչեւ վերջ արդարության հասնելու համար, սակայն պայքարը ձախողվեց: «2013-ին հաջողված պայքար ենք ունեցել եւ այդ պայքարը շարունակել ենք մինչեւ վերջ: Իսկ եթե մինչեւ վերջ ասելով նկատի ունեք արյուն թափվելը, ապա, այո, փաստորեն չգնացինք մինչեւ վերջ: Որովհետեւ յուրաքանչյուրի կյանքը թանկ է: Ասեմ,որ հեղափոխությունը նաեւ այդ պայքարի հանգրվանն է: Եվ այն դեռ կիսատ է : Մենք բոլորս պիտի հասնենք նրան, որ դա ամբողջական դառնա»,- պատասխանեց պարոն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողված պայքարն ավարտվեց այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ «զորավար» Վովա Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթքով: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top