Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Ռուստամ Բադասյանի հայտարարությունն անակնկալ է եղել

    «Ժողովուրդ». Ռուստամ Բադասյանի հայտարարությունն անակնկալ է եղել

    «Ժողովուրդ». Ռուստամ Բադասյանի հայտարարությունն անակնկալ է եղել
    Օգոստոս 9, 2019 10:21 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախօրեի հայտարարությունը՝ սահմանադրական բարեփոխումների նպատակով 2020 թվականի փետրվարին հատուկ խումբ ձեւավորելու մասին, անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ իշխանությունը նման մտադրություն ունի:

    Ոչ ոք տեղյակ չէ նաեւ, թե ինչ ձեւաչափ է ունենալու այդ խումբը, արդյոք ընդդիմությունը ներգրավվելու է այդ աշխատանքներին, թե սա արվելու է իշխանությունների կողմից առանձին աշխատանքային խմբով:

    Հետաքրքիր է, որ այդ մտադրության մասին անգամ տեղյակ չէ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Անկեղծ ասած, վատառողջ եմ այս պահին, տեղեկություն չունեմ` նախարարի հայտարարության հետ կապված: Ես բավականին երկար ժամանակ է` արձակուրդում եմ: Ես հայտարարությունը չեմ տեսել, անկեղծ ասած, չեմ հետեւել, չեմ կարող մեկնաբանել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա»:

    Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top