Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանի անդամն ընդդեմ ՍԴ աշխատակազմի

    «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանի անդամն ընդդեմ ՍԴ աշխատակազմի

    «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանի անդամն ընդդեմ ՍԴ աշխատակազմի
    Սեպտեմբեր 12, 2018 9:18 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

    «ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառն այն է, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատավարձը` արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում` այս խնդիրը նոր չէ, այլ դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին, խնդիրը լուծում չի ստացել նաև Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ ևս:

    «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ալվինա Գյուլումյանը մեկնաբանեց. «Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռևս 2014 թվականին էի դիմել, ասել էի` հաշվարկեք, չէին արել` ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն և դրա հիման վրա խնդրեցի` վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»:

    Նշենք, որ ըստ հայցադիմումի` Գյուլումյանին պետք է տրվեր հավելավճար աշխատավարձի՝ 640 հազար դրամի 130 տոկոսի չափով, այն է` 840 հազար դրամ, «ՀՀ դատական օրենսգրքի» ուժի մեջ մտնելու պահից` այս տարվա ապրիլի 9-ից»:

     

    Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top